Թուրքիան համառորեն անցնում է թույլատրելիի սահմանները․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում նշեց, որ պատերազմին նպաստեց նաև երկրի ներքաղաքական վիճակը, ապա շարունակեց․ «Դրան նպաստեց նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը: Ադրբեջանն իրեն ավելի վստահ զգաց: Մենք տեսնում ենք՝ ինչպես է  Թուրքիան համառորեն անցնում  է թույլատրելիի սահմանները: Եվ մենք տեսնում ենք՝ ինչպես է թուրքական նեոօսմանիզմի քաղաքականությունն ակտիվորեն զարգանում»:

Երկրորդ նախագահի խոսքով՝ ակնհայտ է թուրքական ազդեցությունը: «Ի դեպ, մենք շատ չմտածված քայլ կատարեցինք, երբ ՀՀ պաշտպանության նախարարը նոր հայեցակարգ հայտարարեց՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Դա չմտածված, պոպուլիստական քայլ էր, որի արդյունքը դարձավ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամաբանությունը հետևյալն է. եթե հայկական կողմն ունի որոշ նպատակներ, ապա այդ նպատակների չեզոքացումն ավելի արդյունավետ է հենց Թուրքիայի միջոցով: