Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի․ առաջին նախագահ խոսնակ

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում եմ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»:

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս իր հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին հեռուստատեսային բանավեճի առաջարկ էր արել: Ռ. Քոչարյանի թիմը արդեն իսկ հրաժարվել էր այդ առաջարկից: