Քաղաքացիների տեղաշարժի համար առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը

Քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։ Անցակետը բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00-ը։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Միաժամանակ տեղեկացնում են, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-05։00-ը, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանն այսօրվանից բացում է իր ցամաքայի սահմանները։