Մեզ անհրաժեշտ է մեկ կամ կես քայլ հետ գնալ․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ռուսական РБК հեռուստաալիքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաներին։

Խորհրդարանական կառավարման ձևը ձախողում է Հայաստանի համար, անհրաժեշտ է կրճատել վարչապետի լիազորությունները։ Այս մասին РБК-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«ՀՀ ոչ մի նախագահ չի ունեցել այնքան լիազորություններ, որքան վարչապետը։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Վարչապետի իշխանությունն ուղղակի չի հավասարակշռվում։  Խախտված են փոխզսպման ու հավասարակշռման բոլոր մեխանիզմները։ Անհույս բան է խոսել խորհրդարանական կառավարման ձևի մասին։ Իմ կարծիքով, անցումն այս կառավարման համակարգին սխալ էր։ Մեզ անհրաժեշտ է մեկ կամ կես քայլ հետ գնալ»,- նշել է նա։

Հեռուստաալիքը Youtube-ի պաշտոնական էջում հրապարակել է զրույցի տեսագրությունը, որն առաջարկում ենք ձեր ուշադրությանը։

Նշենք, որ հարցազրույցն անցկացվել է մայիսի 29-ին։