ՌԴ խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնության միջոցառում է անցկացրել Մարտունու շրջանի բնակավայրերի դպրոցներում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնության միջոցառում է անցկացրել Մարտունու շրջանի մարզկենտրոնի և երկու այլ բնակավայրերի դպրոցներում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված՝ ակցիայի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի ներկայացուցիչները անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներն են փոխանցել վարչական շրջանի ներկայացուցիչներին:

«Այսօր ակցիայի շրջանակներում Մարտունու շրջկենտրոնի վարչակազմին հանձնվեց  էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ սարքավորումներ՝ ամբողջ բնակավայրն անընդմեջ էլեկտրաէներգիայով ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ են եղել: Այսօր այդ խնդիրը կլուծվի»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:

«Խաղաղապահները շրջկենտրոնի դպրոցներ և մանկապարտեզներ կատարած այցերի ընթացքում կրթական հաստատությունների բուժկետերին նվիրել են պարամեդիկ և առաջին բուժօգնության պարագաներ, որոնք պարունակում են առաջնային անհրաժեշտության դեղերի և վիրակապերի հավաքածուներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Նույն շրջանի երկու դպրոցներում ակցիա անցկացվեց` վերջիններս պարամեդիկ միջոցների հավաքածուներով և անհրաժեշտ բժշկական գործիքներով ապահովելու նպատակով»,-հայտնել է  Իվանովը: