Եվ այս ամենը հայրենիքի կորստի գնով․․․

ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐԸ 2

Քիչ առաջ անցնում էի Հանրապետության հրապարակով․․․և օ՛ զարմանք։ Մոնտաժված բեմահարթակ, հսկայական էկրան և տոնական երաժշտություն։ Եվ այս ամենը մի երկրի մայրաքաղաքում, որը խայտառակ պարտություն է կրել, այսօր էլ կորցնում է իր տարածքները,ուր մտած թշնամին ամրապնդվում է, գերևարում մեր զինվորներին։ Մի երկրում, որտեղ պարտությունից հետո, իշխանությունը գաղտնի է պահում զոհերի, անհայտ կորածների, գերիների թիվը։

Ա՛յ քեզ պետություն, ա՛յ քեզ իշխանություն։ Այս իշխանություն ներկայացնող ողորմելի պաշտոնակատարի համար վերը նկարագրած ողբերգությունը ոչինչ չի նշանակում։ Նրան միայն ու միայն մեկ բան է հետաքրքրում՝ շարունակել վայելել իշխանական, առանձնատնային կյանքը, շրջապատված անուղեղ, անհայրենիք, իրեն անվերապահ ենթարկվող ողորմելիներով։ Եվ այս ամենը հայրենիքի կորստի գնով․․․

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից։