Երևանում ձերբակալվել է մարդասպանների բանդա, որն անմիջական կապ ուներ «Շիշ բռնող»-ի հետ (տեսանյութ)

Երևանում իրավապահները ձերբակալել են վարձու մարդասպանների բանդա։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները։ Ըստ նույն աղբյուրների՝ բանդան անմիջական կապ ունի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ բռնողի» հետ։
Տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ բերման ենթարկված անձանց մոտ առկա են զենքեր։

«Փաստինֆո»-ի՝ ոստիկանության աղբյուրները տեղեկացնում են, որ Արաբկիրի ոստիկանապետը լավ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, և ձերբակալությունները փորձել են գաղտնի պահել մամուլից։

Ոստիկանությունից հայտնել են, որ նյութեր են նախապատրաստվում։