Հիմա հասկացա՞ք մեդալն ինչի համար էր այդ տիկինը ստացել

Դե ինչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով վերջերս պարգևատրված առողջապահության նախարարի հիմնարկը հաստատեց, որ պատերազմից 8 ամիս անց անթաղ զինվորների մասունքներ են պահվում ինչ- որ հաստատության նկուղում: Հիմա հասկացա՞ք մեդալն ինչի համար էր այդ տիկինը ստացել:

Ու մակունցներն ու մյուս ստահակները ասում են ինքնավստահ չեն, դրա համար չեն բանավիճում: Ինչի՞ մասին բանավիճեն , մեր զինվորներին սպանելու մանրամասների թե՞ տղաների մասունքները տոպրակներում անխնա թողնելու ու ծնողներին չհանձնելու:

 

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։