Փաշինյանը որքան էլ գումար ծախսի իր համար, անկուշտ է մնալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Վարչապետի պաշտոնակատարը տևական ժամանակ է` այցելում է Հայաստանի մարզեր և հանդիպում իր ընտրողների հետ։ Ինչպիսի՞ն է այսօր Փաշինյանի վստահության աստիճանը հանրության շրջանում երեք տարի առաջվա համեմատ, փոխվե՞լ են արդյոք նրա հռետորաբանությունն ու մարդկանց մոլորեցնելու տեխնոլոգիաները։ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով այս հարցադրումներին՝ ասաց, որ ըստ էության նրա կիրառած տեխնոլոգիաները բավականին պրիմիտիվ են և չեն փոխվել, միայն թե դրանք ազդում են միայն մտավոր ցածր ունակություն ունեցողների վրա։ Այդ տեխնոլոգիայի հիմքում պատասխանատվության բացակայությունն է, կեղծ խոստումները, որոնք չափելի չեն՝ ի տարբերություն իմքայլականների պատճառած վնասների։

Ովքեր են սատարում փաշինյանին և ինչու են շարունակում սատարել՝ անվստահությո՞ւնն է նախկինների նկատմամբ նրանց պահում Փաշինյանի կողքին, թե գոհ են երեք տարվա ընթացքում նրա վարած քաղաքականությունից։

Անդրադարձանք Փաշինյանի առաջարկած փոխշահավետ պլանին, որով նա առաջարկում է օտարերակրյա դիտորդներին գալ և տեր կանգնել իր սահմաններին, այն դեպքում, երբ հայ զինվորին խստորեն հրամայված է չկրակել և չխրտնեցնել ոսոխին։

Խոսեցինք նաև տնտեսության առկա վիճակից, որը ևս, ըստ մասնագետի, ճգնաժամային է։

Մանրամասները՝ տեսանյութում