Արցախում պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպք է բացահայտվել

2021 թվականի մայիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է ինքնասպանության փորձի՝ 1, պաշտոնական լիազորությունների չարաշահման՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4, թունավորման՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 1, զենք զինամթերքի հանձնման 3, ապօրինի ծառահատման 1 դեպք:

ԱՀ ոստիկանության տեղեկացմամբ, բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։

Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում զգալիորեն նվազել է հանցագործությունների դեպքերը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 5 դեպք։

Մայիսի 24-30-ը նախորդ շաբաթների համեմատ նվազել է թմրանյութերի հայտնաբերման դեպքերը, ինչպես նաև խարդախության, համակարգչային հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:

Անհանգստացնող է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և դրանց պատճառով առաջացած ճանապարհատրանսպորտային դեպքերի վիճակագրությունը:

Անցած շաբաթ գրանցվել է 28 ՃՏՊ, որից 1-ը՝ մահվան ելքով, 23-ը՝ նյութական վնասով, 5-ը՝ մարմանական: Գրանցվել է 1 վրաերթ:

Ընդհանուր առմամբ, շաբաթվա տրանսպորտային դեպքերից տուժել է 7 քաղաքացի: