ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Մայիսի 27-ին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղալաչյանը: Այս լուրը հաստատեցին ՀՀ ԱԳ նախարարությունից:

Հիշեցնենք, որ Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր, ԱԳՆ աշխատակազմին հրաժեշտ տալիս, Այվազյանը խոսել է հրաժարականի պատճառների մասին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»: