Աննա Նաղդալյանը թողնում է ԱԳՆ խոսնակի պաշտոնը

ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է.

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:

ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected]  էլեկտրոնային հասցեով»: