Հունիսի 20-ը Նիկոլի քաղաքական գնդակահարության ֆլեշմոբ պետք է լինի (տեսանյութ)

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի, հին ու նոր գերեվարված հայ զինծառայողների, ՀՀ իշխանությունների գործունեության, սահմանին դիտորդների տեղակայման վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նախագահներին բանավեճի հրավիրելու կոչերին, Արմեն Աշոտյանը նշեց․ «Ի՞նչ նախագահների բանավեճ․․․ ինչու եմ ես համաձայնում, ես դատական բժիշկ եմ, ես սովոր եմ այս դեպքում քաղաքական դիակի հետ գործ ունենալ»։

ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահը ասաց, որ ակնհայտ էր, որ կա նման փաստաթուղթ, իսկ հայտարարությունը կիսատ է, ԱԳՆ-ն է պատասխանատու երկրի այսօրվա վիճակի համար։ «2,5 տարի Նիկոլը թրքում էր, Զորիկը սվաղում էր, ․․․ ԱԳՆ-ը չէր, որ խաբում էր հայ հասարակությանը ․․․ պատերազմը, որ սեպտեմբերի 27-ին սկսվեց, ու մենք մեկուսի վիճակում էինք, դա ԱԳՆ-ի մեղքն էր, որ հասարակությանը օր առաջ ճշմարտությունը չհայտնեց։ Նույնը Արա Այվազյանն է՝ իր մեղքն է, որ նոյեմբերի 9-ից հետո նա համաձայնել է դավաճան կապիտուլյանտի կողքին աշխատել որպես նախարար․․․տեսել է, չէ՞, թե 6-7 ամիս ինչ է կատարվում ․․․ »:

«Մաքրման ճանապարհ եք ուզում, եկեք նստեք, պատմեք ճշմարտությունը՝ բոլորդ, բոլոր պաշտոնյաները», – հավելեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում