Հասկացա՞ք, թե ինչի է Նիկոլը շեղում նախկինների ատամնաշարով

Արան իմ ընկերն էր ու ես չէի հասկանում, թե ինչու նա համաձայնեց մաս դառնալ տեղի ունեցած ու տեղի ունենալիք դավաճանության։

Այսօր տարածած իր հայտարարության մեջ ԱԳ այլևս նախկին նախարար Արա Այվազյանն ասում է, որ չէր կարող համաձայնություն տալ գաղափարների և նախաձեռնությունների, որոնք մեր ազգային-պետական շահի դեմ են։

Ասված է պարզ ու բաց՝ թե ինչ է պատրաստվում անել Նիկոլը։

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

Ու հիմա առավել քան պարզ է, թե ինչո՞ւ է Նիկոլը կախվել նախկինների ատամնաշարից և թե ինչո՞ւ է Հ1-ը ռեպորտաժ սարքում Տիգրանաշենի ադրբեջանական լինելու մասին։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից