Ես դեմ եմ, որ Ադրբեջանին որևէ միջանցք տրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքով․ Էդմոն Մարուքյան

Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք չպետք է տրամադրվի Ադրբեջանին: Այս մասին մայիսի 31-ին  Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար և խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ բոլոր կողմերից սահմանները վաղ թե ուշ պետք է ապաշրջափակվեն:

«Բայց ես դեմ եմ, որ Ադրբեջանին որևէ միջանցք տրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքով»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ վաղ թե ուշ պետք է հայտնվի եռակողմ հանձնաժողով, որն էլ կզբաղվի սահմանների սահմանագծման ու սահմանազատման խնդիրներով: