Ժամերի խնդիր է որոշում կայացնելը

Ովքեր ասում են՝ «Սև լճի 30 %-ի համար մենք մարտական գործողություններ չենք սկսում», այդ մարդկանց ուղեղները տարվա կեսը ձնածածկ են և իրականում 30 %-ով էլ չեն աշխատում։

Հակառակորդը կրակում, մեր զինվորներին սպանում է, հակառակորդը գերեվարում է մեր զինվորներին, իսկ մենք լռում ենք․ անընդունելի՛ է դա։

Այսօր եթե թույլ տան, եթե ճիշտ կադրային քաղաքականություն իրականացվի, ես գտնում եմ, որ Բանակն ի վիճակի է ինքնուրույն լուծել իր խնդիրները, եթե չխանգարեն Բանակին։

Ժամերի խնդիր է որոշում կայացնելը։ Օրվա խնդիր է մեկ դիրք կահավորելը։ Օրերի խնդիր է համալրում իրականացնելը։ Եվ ի վերջո, մեկ շաբաթվա խնդիր է ամբողջությամբ մինիմալ պայմաններ ստեղծելը պաշտպանություն իրականացնելու համար։ Իսկ մեկ շաբաթվա փոխարեն 6 շաբաթ է անցել, բայց որոշում ընդունված չէ։

Պարտված իշխանությունները միշտ լինելու են թելադրանքի և պարտադրանքի ներքո․ դրանք պետք է փոխվեն միանշանակ, որպեսզի նոր իշխանությունները նոր համարձակությամբ, նոր թափով սկսեն բանակցային գործընթացը և ստիպեն հակառակորդին կանգնելու, դուրս հանելու ադրբեջանցիներին մեր տարածքներից։

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից