ԱՄՆ-ԵՄ․ լրտեսության նոր սկանդալ

Դանիական ռադիոյի հաղորդագրությունների համաձայն, Թագավորության հատուկ ծառայությունները ԱՄՆ հետախուզական գործակալություններին օգնել են լրտեսել եվրոպական բարձրաստիճան քաղաքական գործիչներին․ խոսքը Եվրամիության առաջնորդների մասին է, ինչպես, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ղեկավարությունը: Այս մասին գրում է Euronewsը։

Սա ՆԱՏՕ-ի անդամ պետության առաջին նման բացահայտումը չէ այլ երկրների նկատմամբ:

2013 թ․ Էդվարդ Սնոուդենը, որն աշխատում էր NSA-ի հետ պայմանագրով, բացահայտեց ԱՄՆ դաշնակիցների էլեկտրոնային հսկողության, ներառյալ խոսակցությունների գաղտնալսման սխեման, ինչը աղմուկ հարուցեց:

Սնոուդենը փախավ Հոնկոնգ, ապա հայտնվեց Ռուսաստանում, որտեղ նրան ի վերջո շնորհվեց փախստականի կարգավիճակ:

Այս անգամ Էդվարդ Սնոուդենն ասել է, որ միայն Միացյալ Նահանգների նախագահը կարող է թույլատրել նման գործողություններ եվրոպական առաջնորդների ու նախարարների նկատմամբ: