Ձեր «քոքը» ոչ թե մաշել, այլ կտրել է պետք …

Մեծ լեգիտիմություն վայելող իշխանությունը, որը 2018 թվականին փառքով և 100 000-անոց հրապարակով եկավ իշխանության, այժմ լիարժեք մերժված է։ Իրականում 3 տարվա ընթացքում այս իշխանությունը, իր ապաշնորհությամբ, հենց ինքը մաշեցի իր «քոքը» և ցրեց ժողովրդի մոտ իր մասին ստեղծված սին հզորության և «հաստ քոք»ի պատրանքը։

3 տարի ապիկար իշխանավարելու, այսօր իշխող կուսակցությունը ունի դեռևս մոտ 20% ձայն՝ իրենք այդպես են հայտարարում, որը նույնպես խիստ կասկածելի է, 0% լեգիտիմություն՝ նույնիսկ հանրային միջոցառումների գնալիս ամբողջ մարզը լցվում է ոստիկաններով և նույնիսկ լրագրողներին մոտ չեն թողնում և այն, ինչի մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր դեռևս 2018 թվականին՝ ԿՈՆՍԵՆՍՈւՍ -1։ Այո, այսօր քաղաքական դաշտում դերակատարում ունեցող բոլոր դաշինքներն ու կուսակցությունները արդեն հայտարարել են, որ ոչ մի պարագայում չեն միանա ՔՊ-ի հետ։ Խնդրում եմ ինձ չուղղել։ Ես ասացի՝ ԴԵՐԱԿԱՏԱՐՈւՄ ՈւՆԵՑՈՂ…

Այս ֆոնի վրա, երբ ՔՊ անբան-ճոռոմախոսները պետք է հասկանան, որ նույնիսկ իրենց նկարած և հանրությանը ցույց տված տոկոսներով իրենք այլևս ԱԺ մեծամասնություն չեն կարողանալու լինել, կառավարություն չեն կարողանալու ձևավորել, անձեռնմխելիությունը հանելու մասին ՀՀ ապագա գլխավոր դատախազի դիմումը՝ ԱԺ միաձայն բավարարվելու է, համապատասխան մարմինների կողմից միջազգային հետախուզումներ են հայտարարվելու և ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ ՀՀ-ում վերականգնվելու է, այս «ադրբեջանցուն պարտվածները» շարունակում են «կապիկություններ» անել։

Իր պաշտոնավարման առաջին օրը մի տրանսգենդերի ընդունող և «բավարարող», Հովհաննես Թումանյանից մեկ քառյակ անգիր անել չկարողացող, իր հակասպորտային կառուցվածքով և կեցվածքով, ժամանակին Հայաստանի Հանրապետության սպորտը վարկաբեկող, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կրթությունն ու մշակույթը ոչնչացնող, «Հուզանք ու զանգ»‰ անհասկանալի պերֆորմանսը ֆինանսավորող մի ԱՊԱԳԱ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ, փոխանակ ակտիվ մտածի իր՝ անչափ մոտալուտ ՎԱՂՎԱ ՕՐՎԱ մասին, կրկին զբաղվում է «դդմային» ակտիվ դատարկաբանությամբ։ Դիմելով իրեն ուզում եմ ասել, որ իրա «քոքը» ոչ թե մաշելու ենք, ինչպես բարեգութ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանը, այլ ԿՏՐԵԼՈւ։ Որ մեր սերունդները նման ապիկարների մասին իմանան միայն պատմություն կարդալով։

P.S. «Քոք» բառը կիրառվել և Պարտիզակի, Նորքի, Մեծոփի, Ազնվաբերդի խոսվածքներում կիրառվում է առ այսօր նույնպես, ինչպես «թեփե»՝ գագաթ բառը, որը ակտիվորեն օգտագործվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից (հիշենք՝ Լելե թեփե)։

 

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից։