Ցավոք սրտի ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի. Փաշինյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին

Փաշինյանը Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման վտանգները համեմատեց տանից դուրս գալու ու արևահարվելու հետ: Այս մասին նա խոսել է այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի շտաբում հանդիպման ժամանակ;

Քաղաքացու հարցին՝ արդյոք ճանապարհների ապաշրջափակումը վտանգավո՞ր չէ, ներկա պայմաններում, կարելի՞ է վստահել Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք սրտի ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի: Օրինակ տնից դուրս գալը վտանգավո՞ր ա, թե՞՝ վտանգավոր չի։ Իհարկե վտանգավոր ա»։

Քաղաքացին հակադարձել է՝ ասելով, որ սա հայրենիքի հարցն է, ոչ թե տան։

Ինչին ի պատասխան Փաշինյանը ասել է. «Երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, Աստված չանի, դա վտանգ ա, որ կարա պատահար լինի, արևի տակ մնանք, արևահարվենք և այլն։ Տանը մնանք՝ էդտեղ էլ վտանգ կա»։