Համոզված եմ, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, ականատեսն է լինելու նորանոր հրաշքների ու հաղթանակների․ Գևորգ Գևորգյան

«Ազգային ճակատ» հայրենասիրական  կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը գրում է.

«Սիրելի´ հայրենակիցներ.

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի և մայիսյան հերոսամարտերի 103-րդ տարեդարձի առթիվ։ Այսօր, առավել քան երբևէ, երբ Հայաստանի ներկա վիճակը ապիկար իշխանության վարած քաղաքականության պատճառով դարձել է աղետալի և կանգնած ենք Հայոց պետականության կորստի առջև, կարևոր է ըմբռնել Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը և սերտել նրանց պատմական դասերը։

Համոզված եմ, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, ականատեսն է լինելու նորանոր հրաշքների ու հաղթանակների, քանի որ «երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։

Փա՜ռք Հայրենյաց պաշտպան մեր հերոսներին»։