Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային գծերի վերանորոգմամբ կապահովվի Կասպյանի արևմտյան երկաթուղային միջանցքի շահագործումը․ Parstoday

ԻԻՀ երկաթուղիների գործադիր տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում շահագործման կհանձնվի Արևմտյան Կասպյան երկաթուղային միջանցքը: Այս մասին տեղեկացրել է իրանական Parstodaycom կայքը։

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին «Ազատություն» ռադիոկայանին ասել է. «Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային առանցքի վերակառուցմամբ, որը վնասվել էր տարածաշրջանային պատերազմում (Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև), կակտիվանա Իրանի և Սև ծովի միջև գործող արևմտյան կասպյան միջանցքը»:

Ռասուլին հավելել է. «7 միլիոն տոննա տարեկան բեռնափոխադրման հզորությամբ Ջուլլֆա սահմանային երկաթգիծը, որը դադարել էր գործել պատերազմից առաջ, տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ և Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի ու  Ռուսաստանի  բանակցությունների արդյուքնում կրկին կաշխատի»:

Ռասուլիի խոսքով. Ադրբեջանից գնացքները կմտնեն Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգու Աստարայի տերմինալ, իսկ միջանցքի արևմտյան մասի վերակառուցմամբ իրանական երկաթգիծը Սև ծովին կմիանա Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան ուղով: