Հանրապետության տոնը նշում ենք մեր հողում թուրքի ներկայությամբ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը։

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: 1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը:

Ավելի քան 100 տարի հետո Հայաստանը նորից կանգնել է պետականությունը կորցնելու, լինելու-չլինելու խնդրի առաջ։ Ի՞նչ ընդհանրություններ կային 1918 թվականին և այսօր Հայաստանում, ինչո՞ւ հաջողվեց հայ ժողովրդին այն ժամանակ հաղթել, իսկ այսօր ի՞նչ ապագա է նշմարվում մեր երկրի, մեր ազգի համար։ Աննա Աբրահամյանն անդրադարձավ այս հարցադրումներին։

Խոսեցինք նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառների մասին, մտահոգի՞չ է արդյոք այդ հրաժարականը, և ի՞նչը կարող էր արտգործնախարարին դրդել նման քայլին: Դեռ օրեր առաջ խոսվում էր այդ հրաժարականի մասին՝ իբրև չհաստատված տեղեկություն, երբ վարչապետի ժպ-ն հայտարարեց, թե սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի փաստաթղթի բովանդակությանը տեղյակ է ԱԳՆ-ն և համաձայնեցված է նրանց հետ, իսկ ԱԳՆ-ը հերքեց։

Միջազգայնագետը խոսեց նաև Հայաստանում ՀԱՊԿ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակին, փաշինյանն իր թիմով լծվել է Հայաստանում սահմանային օկուպացիայի համար այդ կառույցին մեղադրելու կազմակերպված գործընթաց՝ նշելով, թե կառույցը դանդաղ է կողմնորոշվում և որոշումներ կայացնում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի պատճառով է նաև, որ հայ զինվորը սահմանին չի կրակում՝ ավելի չսրելու իրավիճակը և բախումների չտանելու համար։

Փաշինյանի առաջարկած փոխըմբռնելի պլանը, որով նա առաջարկում է  սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայում, Աննա Աբրահամյանը խստորեն քննադատեց։ Ըստ նրա՝ այսօր մեզ պետության անվտանգության և ընդհանրապես պետականության պահպանման համար միակ ճանապարհն այս իշխանությունների հեռացումն է։ Այլ օրակարգ չի կարող լինել, քանի որ նրանց ներկայությամբ ոչ մի հայանպաստ ծրագիր չի իրականացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում