Ինչ անել, եթե ցանկանում եք քվեարկել ոչ այն համայնքում, որտեղ գրանցված եք

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 10․06․2021թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի տեղամասի ընտրողների ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք։

Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: