Խոնարհվում ենք Սարդարապատի և մյուս հերոսամարտերում պատերազմած մեր պապերի առջև, խորապես հասկանալով, որ ներկայիս Հայաստանը նրանց սխրագործության արդյունքն է

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարել է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Խոնարհվում ենք Սարդարապատի և մյուս հերոսամարտերում պատերազմած մեր պապերի առջև, խորապես հասկանալով, որ ներկայիս Հայաստանը նրանց սխրագործության արդյունքն է։ Մեր քաջագործ նախնիները, իրենց արյան փրկագնով, Հայաստանը ժառանգել են մեզ։

Մենք լիիրավ տերն ենք և պատասխանատուն մայր հողի յուրաքանչյուր մետրի, և պարտավոր ենք բոլոր միջոցներով պաշտպանել այն ամենը ինչ սուրբ է մեզ համար։

Զարթնենք, որ արժանի լինենք մեր հայրենիքին:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն

#ԶԱՐԹԻՐ_ԼԱՈ, #ԶԱՐԹՈՆՔ