Ամենայն Հայոց կաթողիկոսը Սարդարապատի հուշահամալիրում Տերունական աղոթք հնչեցրեց (տեսանյութ)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ մայիսի 28-ին, եկեղեցականների ուղեկցությամբ այսօր այցելեց Սարդարապատի հուշահամալիր:

Սարդարապատի հուշամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնչեցրեց Տերունական աղոթք:

Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սարդարապետի հուշահամալիր էր այցելել առանց վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների։ Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ևս կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ էր այցելել առանձին։

Տեսանյութը՝ News.am-ի