Ադրբեջանի հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է․ ԱՄՆ կոնգրեսական

Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:

«Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղության ու դիվանագիտության մեջ, այլ միայն բռնություն է գործադրում»,- հայտարարել է Սփիերը: