Առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ի տոնական միջոցառումներին

Արցախի հերոս, ԱՀ նախկին ԱԽՔ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուղիղ երկու տարի առաջ, ՀՀ-ում 2018 -ի ապրիլին իշխանությունը զավթած «քյոսագալդիները» (լարախաղացի ծաղրածուները) մեկ տարի շարունակ գաղտնի քայքայիչ գործնեություն իրականացնելով Արցախի ինքնիշխանության դեմ, բացահայտ գրոհի անցան՝ առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…

Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին…»։