Հունիսի 15-ին Էրդողանը կայցելի Ադրբեջան, իսկ հունիսի 16-ին՝ Ադրբեջանին նվիրված հայկական Շուշի բերդաքաղաք․ Գեղամյան

Հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը կայցելի Ադրբեջան, իսկ հունիսի 16-ին՝ Ադրբեջանին նվիրված հայկական Շուշի բերդաքաղաք։

Այսպիսով, Թուրքիան կիրականացնի վաղեմի երազանքը, որին ձգտել է 300 տարի՝ իսլամական ազգայնականության գաղափարախոս Էրդողանի դեմքով ազատ կշրջի ողջ Արցախը հսկող հայկական քաղաքով և կմասնակցի թուրքական ազգայնամոլական դպրոցի հիմնարկեքի արարողությանը։

Հայաստանի կապիտուլյանտ իշխանության չհեռացման պարագայում այսպիսի իրականությունը հեռու չէ Տավուշի և Սյունիքի համար, ցավոք։

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից։