Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը անտարբերության համար քննադատել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությանն ու մասնավորապես՝ դեսպան Լին Թրեյսիին հայ զինվորների գերեվարման հարցին չանդրադառնալու և անտարբերություն դրսևորելու համար:

«Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքի օկուպացիայի ֆոնին՝ երբ Ալիևի ուժերը հայ զինվորների են գերեվարել Հայաստանի տարածքից (կապելով նրանք ձեռքներն ու գլուխները՝ լուսանկարելու և սոցցանցերում տարածելոււ համար), մեր դեսպան Լին Թրեյսին գրառում է կատարում սերֆինգի (ալեսահք՝ խմբ.) մասին»,- նկատում է Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ կից ներկայացնելով դեսպանատան թվիթերյան գրառումը:

ANCA-ն հիշեցնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ էր արել փոխարինել դեսպան Թրեյսիին և հիմնովին վերագործարկել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը, անդրադառնալով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Գեղարքունիքի մարզում հայ զինծառայողների գերեվարմանը, հորդորել էր կոչ անել ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել Միացյալ Նահանգների հարկերի հաշվին ֆինանսավորել ադրբեջանական բանակը։