Փաշինյանը ԱԽ նիստում սահմանային իրադրությունը կարգավորելու առաջարկով է հանդես եկել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկ ունի միջազգային հանրությանը և Ադրբեջանի կառավարությանը։

«Առաջարկում եմ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով, շատ արագ վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով՝ Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող միջազգային դիտորդներ։ Դրանից հետո նոր տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Ռուսաստանի կամ Մինսկի խմբի աջակցությամբ»,- ասաց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջարկը կընդունվի, այլապես այս ճանապարհով չգնալու դեպքում իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։