ՀՀ ԶՈւ-ն հնարավորություն ունի գերեվարել Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին․ ԳՇ պետի տեղեկալ

Հայկական կողմը հնարավորություն ունի գերեվարել Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականներին: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:

«Այո, մենք ունենք նրանց գերեվարելու հնարավորություն: Մենք կարող ենք գերեվարել նրանց 20-50 զինվորականի: Նրանք նույնպես կգերեվարեն և այդպես անվերջ: Քանի որ մենք փորձում ենք իրավիճակը դիվանագիտական ​​ճանապարհով լուծել, վերականգնել սահմանը՝ առանց զենք օգտագործելու և ստիպել նրանց հետ քաշվել: Կա նաև ուժ կիրառելու և նրանց նահանջել ստիպելու տարբերակը: Գերեվարումը, իհարկե, նույնպես մեթոդ է, բայց դա խնդրի լուծմանը չի հանգեցնում: Հակառակը, ի վերջո դա բախման կհանգեցնի: Բայց բոլոր տարբերակները քննարկվում են, որոշումը կկայացվի»,- նշեց գեներալը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանցի զինվորները գերի են վերցրել վեց հայ զինծառայողի: