Վրաստան մուտք գործողների համար առողջության ապահովագրությունը պարտադիր կլինի

Վրաստանի խորհրդարանը կառավարությանն իրավունք է տվել՝ երկիր մուտք գործող օտարերկրացիների և ոչ քաղաքացիների համար առողջության ապահովագրության նոր կարգ ու պայմաններ մշակել: Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։

Խորհրդարանի կողմից համապատասխան լրացումներ են արվել՝ Հանրային առողջության մասին օենքում և ուղարկվել են նախագահին՝ ստորագրելու:  Օրինագծի նախաձեռնողը Վրաստանի առողջապահության նախարարությունն է, պատճառը՝ կորոնավիրուսի վտանգը: Առաջարկվում է ապահովագրությունը պարտադիր դարձնել՝ օտարերկրացիների ու առանց քաղաքացիության անձանց համար:

Ներկայումս պարտադիր ապահովագրություն է գործում միայն օտարերկրյա համարանիշով մեքենայի դեպքում: Վարորդները կարող են ապահովագրություն ձևակերպել՝ սահմանային հսկիչ անցակետում: Ապահովագրության արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից ու ապահովագրության ժամկետից: Մեքենան ապահովագրել կարելի է 15, 30, 90 օրով կամ մեկ տարով:   Ապահովագրությունը ծածկում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում: