Մեկնաբանություն. Սյունիքի գրավումը դատապարտելի է ու մերժված․ Parstoday

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից դեռ հինգ ամիս չանցած, վերջերս, Բաքվի զինված ուժերի ՀՀ Սյունիքի նահանգում 3.5 կմ առաջացել են ՀՀ սահմանից ներս, խախտելով այդ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Այս քայլը հակասում է միջազգային ճանաչված օրենքներին ու իրավունքներին: Այս մասին գրել է Parstoday իրանական լրատվական կայքը։ Սա ոչ միայն ՄԱԿ-ին անդամակցող երկրի դեմ կատարված ոտնձգություն է, այլ նաև լուրջ ահազանգ Իրանի համար, որն ուղղակիորեն սպառնում է երկրի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

Աշխարհի 15 երկրների հետ ունենալով ընդհանուր սահմաններ, ՌԴ-ից և Չինաստանից հետո հարևանների քանակի առումով Իրանը աշխարհում երրորդ երկիրն է: Իրանը Հայաստանի հետ ունի 45 կմ երկարությամբ սահման, որ մյուս երկրների համեմատությամբ ամենակարճ, բայց միևնույն ժամանակ ամենաապահով սահմանն է համարվում: Այս սահմանը հայտնի է խաղաղության ու բարեկամության սահման անունով: Սյունիքի մարզի հետ Իրանի սահմանը Հայաստանի համար միակ ճանապարհն է դեպի Պարսից Ծոց և Ասիա և միաժամանակ Իրանի համար Թուրքիայից դեպի Եվրոպա տանող ուղղության այլընտրանքն է, քանի որ Թուրքիայից Եվրոպա տանող ճանապարհը միշտ ազդված է Իրան-Թուրքիա անկայուն ու տատանումերով լի հարաբերություններից: Հայաստանը Իրանին կապում է Վրաստանին, Սև ծովին ու Եվրոպային: Այս ռազմավարական ճանապարհի հատումը Կովկասում ուղղակիորեն կբարձրացնի Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքն ու կշիռը և միաժամանակ Կովկասի հավասարություններում կչեզոքացվի Իրանի դերակատարությունը, որի անմիջական հետևանքը կլինի Թուրքիայից Իրանի միակողմանի կախվածությունը և թուրքերի ցանկացած պահանջի բավարարումը՝ անկանխատեսելի ապագայում:

Դեկտեմբերի 10-ին կայացած շքերթում ունեցած ելույթում, Իլհամ Ալիևը հստակորեն ասաց, որ Զանգեզուրը՝ Հայաստանի Սյունիքի մարզը, Գույչեն՝ Սևանա լիճը և ՀՀ մայրաքաղաք Երևանը բոլոր Ադրբեջանի պատմական տարածքներն են եղել: Հատկանշական է, որ Ադրբեջան կոչվող երկիրը 103 տարի առաջ նույնիսկ գոյություն չի ունեցել, որպեսզի այժմ Բաքվի կառավարությունը ցանկանա այդ հիմամբ տարածքային պահանջներ ներկայացնել իր հարևաններին: Այս երկիրը, վերցնելով Իրանի պատմական տարածքներից Ադրբեջան անունը, 1918 թ. Իրանի Ղաջարների անարժան իշխանության ժամանակաշրջանում  իր գոյությունը հաստատեց Արան ու Շերվան պատմական տարածքներում: Այդ  ժամանակ,  իրանցիները, հատկապես մտավորականները, բողոքեցին այդ անվանակոչության դեմ:

Բաքվի ռազմական շքերթին Էրդողանի կողմից Արազ-Արազ բանաստողծության արտասանության հետ միաժամանակ, որն անշուշտ պլանավորված քայլ էր, պետք է հաշվի առնել նաև Թուրքիայի ու Բաքվի կառավարության կողմից ցեղային ու ռասայական հրահրումներն ու պրոպականդիան: Պետք է զգոն լինել, քանի որ Ղարաբաղի ու Սյունիքի բռնագրավումից հետո գուցե նրանց հաջորդ քայլը Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելը լինի՝ այդ թվում Ատրպատակաին ու Թավրիզի սեփականության հարցով: Մեդիա դաշտում այդ թվում սերիալներում՝ պատմական անձանց դերը կատարողների միջոցսվ Թուրքիան ակնհայտորեն իր երազանքների մասին հայտարարություններ է հնչեցնում: Վերջերս Ղարաբաղի պատերազմում զինվորական համազգեստով Խուդաաֆարին սահմանային կամուրջի մոտ Ալիևի ներկայությունը նույպես կարող է համարվել Իրանի տարածքային ամբողջականությանն ուղղված պոտենցիալ սպառնալիք:

Իրանի գազի արտահանման խողովակաշարի խափանումը և գազի ու էլեկտրաէներգիայի արտահանման կասեցման պատճառով Իրանին հասցվելիք մեծ վնասը և  Թուրքմենստանի ու Կասպիանի նվաթն ու գազը, Բաքվից ու Նախջևանից Թուրքիա հասցնելով Իրանի շրջանցելը Սյունիքի մարզի բռնագրավման ու Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհի ընդհատման հետևանքներն են լինելու:

ԻԻՀ-ի դիվանագիտական ապարատի պատասխանատուները պետք է ուշադրություն՝ դարձնեն սահմանների անփոփոխության և միջազգային սահմանների փոփոխությանը հատկապես Կովկասում սահմանների խախտմանը հակադրվելու մասին Իրանի մեծարգո առաջնորդի հորդորներին: Առաջին հերթին ՀՀ Սյունիքի մարզի օկուպացումը նշանակելու է սահմանային փոփոխություն և Հայաստանի հետ Իրանի ցամաքային սահմանների վերացում, ինչը անընդունելի ու դատապարտելի քայլ է:

Վերջերս լսեցինք Իլհամ Ալիևի չափազանց վտանգավոր հայտարարությունները, որ ակնհայտորեն խոսեց Սյունիքի օկուպացման գործընթացի մեկնարկի մասին և ասաց, որ այս նախագիծը որոշ հարևանների համար դուրեկան չէ, բայց Բաքուն քայլ առ քայլ կիրագործի այն: Այս ամենը այն դեպքում, երբ Իրանը  հիմնվելով իր ազգային շահերին Կովկասի հակամարտություններում գործում է հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհուրդներվ: ԻԻՀ-ի մեծարգո առաջնորդը շեշտել է. «Չպետք է միջազգային սահմանների նկատմամբ ոտնձգություն կարարվի և ագրեսորները իրավունքն չունեն մոտենալ մեր սահմաններին և եթե նույնիսկ մոտենան ակնասկած հակադարձելու ենք նրանց»: