Շատ լարված իրավիճակ է հիմա Կութում, կրակոցներ կան, բայց ոչ ինտենսիվ․ Գեղամասարի համայնքապետ․ Tert․am

Շատ լարված իրավիճակ է հիմա Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, ունենք գերեվարված տղաներ, կրակոցներ նույնպես կան, բայց շատ ինտենսիվ չեն։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Գերեվարվածները պայմանագրային զինծառայողներ են։ Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները մեր տղաներին հետ բերելու նպատակով»,- ասաց նա։

Հարցին՝ բնակչության շրջանում արդյոք կա լարվածություն, վախ, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո մշտապես վախ և անհանգստություն կա։

«Այս պահին իրավիճակը նույնն է, նոր բան դեռևս չկա»,- նշեց Հակոբ Ավետյանը։