Կոտայքի նախկին մարզպետը՝ իր հրաժարականի մասին

Կառավարության՝ մայիսի 27-ի նիստում որոշում կայացվեց Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին ազատել պաշտոնից: Կոտայքի մարզպետ նշանակվեց Ահարոն Սահակյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կոտայքի արդեն նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն անդրադառնալով մարզպետի պաշտոնից  ազատվելու պատճառներին՝ ասաց․«Մարզպետի պաշտոնից ազատման հիմքն իմ դիմումն է, եղել է աշխատանքային անհամաձայնություն կադրային քաղաքականության հետ կապված։ Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, և ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին»։

Նախկին մարզպետը անուններ չցանկացավ հնչեցնել՝ դա պայմանավորելով նախընտրական շրջանում ավելորդ քաղաքական շահարկումներով, միայն նշեց, որ Սուրեն Պապիկյանի հետ անհամաձայնություն է եղել։ «Ավելին կմեկնաբանեմ ավելի ուշ։ Քաղաքական հայացքների հետ կապված տարաձայնություն չի եղել, իմ քաղաքական մոտեցումները չեն փոխվել»։