Կաթողիկոսը կմեկնի Սյունիք ու Արցախ

Կաթողիկոս Գարեգին Բ-ն կմեկնի Սյունիք ու Արցախ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։

Նախնական տվյալներով՝ Գարեգին Բ-ն տարածաշրջան կմեկնի հաջորդ շաբաթվա վերջին։

«Տարբեր միջոցառումներ են նախատեսված ինչպես Սյունիքում, այնպես էլ Արցախում։

Վեհափառ Հայրապետը կայցելի Արցախի հայկական սրբավայրեր և տարբեր շրջաններ:

Սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ամենայն հայոց կաթողիկոսի առաջին այցն է Արցախ։