ՔՊ ցուցակի 5-րդ համարի բիզնեսը բարգավաճում է. նրա ավիաընկերությունն այս ամռանը նախատեսում է իրականացնել առաջին թռիչքը

Խոսքը SIL Group-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի մասին է, որին բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու խոսում տված Փաշինյանի թիմակիցները ամեն կերպ փորձում են ազատել մերձիշխանական օլիգարխի պիտակից, սակայն ապարդյուն: Այս մասին հայտնում է Մեդիապորտը:

Փաշինյանի իշխանության շրջանում Սուքիասյանի բիզնես իմպերիան կտրուկ զարգացում ապրեց: Մի քանի ամիս առաջ նա գնեց բեզինի ու դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող RANoil ընկերությունը, հիմա էլ հայկական ազգային ավիափոխադրող ստեղծելու մեկաշնորհ է ստացել. ավիաընկերությունը կոչվում է «FlyOne ARMENIA» և այս ամռանը նախատեսում է իրականացնել առաջին թռիչքը: