Քանի դեռ մենք զբաղված ենք աթոռակռվով, թուրքը մեր սահմանից ներս կրակում ու սպանում է մեզ, և մնում անպատիժ՝ հանգիստ հրաժարավելով, որ ինքն է կրակել. Հովհաննիսյան

Ադրբեջանը պաշտոնապես հերքում է երեկվա միջադեպերը, ավելին, հերքում է, որ որևէ կրակոց է եղել, որի հետևանքով հայկական կողմից զոհ է եղել։

Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ հայկական կողմն է գնում սադրանքների և ինքնասպանությունները իր բանակում վերագրում ադրբեջանական ուժերի գործողությունների հետևանք։

Քանի դեռ մենք զբաղված ենք աթոռակռվով, քանի դեռ մենք զբաղված ենք մեր սեփական երկիրը թուրքին տալը արդարացնելու գործով, թուրքը մեր սահմանից ներս կրակում ու սպանում է մեզ, և մնում անպատիժ՝ հանգիստ հրաժարավելով, որ ինքն է կրակել։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։