ԲՀԿ-ը ԿԸՀ ներկայացրեց իր ընտրական ցուցակը. հայտնի են առաջին 20 անունները

Քիչ առաջ ԲՀԿ ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեցին կուսակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և   նախընտրական ցուցակը:

ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակում 90-ից ավելի թեկնածուների անուններ են ընդգրկված. «Բոլորն էլ իրենց ոլորտի մասնագետներ են: Շատ երիտասարդներ կան»,-ասաց նա:

Անդրադառնալով հնարավոր կոալիցիաների թեմային, նա ասաց. «ԲՀԿ-ը նույնիսկ չի քննարկում կոալիցիաների ֆորմատներ և այլն: Մենք գնում ենք հաղթելու և մենք հաղթելու ենք»:

Նշենք, որ ԲՀԿ-ը հրապարակել է իր ընտրական ցուցակի առաջին 20 անունները:

  1. Ծառուկյան Գագիկ
  2. Մելքումյան Միքայել
  3. Տոնոյան Իվետա
  4. Սիմոնյան Դավիթ
  5. Գուլոյան Կարապետ
  6. Իսայան Շաքե
  7. Գևորգյան Քաջիկ
  8. Աբովյան Արման
  9. Սարգսյան Լուիզա
  10. Դավթյան Հրանտ
  11. Օքմինյան Սուրեն
  12. Առուստամյան Նորա
  13. Ստեփանյան Տիգրան
  14. Ծառուկյան Արտյոմ
  15. Նասիբյան Մայրանուշ
  16. Մադաթյան Հրանտ
  17. Հարությունյան Արսեն
  18. Վիրաբյան Հասմիկ
  19. Դավթյան Դավիթ
  20. Մինասյան Կառլեն