Ժողովուրդը պատրա՞ստ է ճիշտ ընտրություն կատարել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի  հյուրն է «Հայ-իտալական մշակութային համագործակցություն» կազմակերպության նախագահ, «ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ» կազմակերպության նախագահ,  խորհրդի անդամ Դավիթ Խաչատրյանը։

Հաղորդման հյուրի հետ անդրադարձանք սահմանային լարվածությանը և դրա պատճառներին։ Իշխանությունները հանրությանը խաղաղությամբ խաբելով՝ ՀՀ սահմաններին թույլ են տալիս թշնամու առաջխաղացում՝ չփորձելով անգամ կանխել։ Ավելին՝ հայ սահմանապահներին հրամայված է չկրակել՝ եթե անգամ թշնամին զենք բարձրացնի նրա վրա։ Սահմանային բախումները օրեցօր ավելի են սաստկանում՝ ընդհուպ մինչև փոխհրաձգություն և զոհեր։

Ի՞նչ կարևոր անելիքներ ունի հաջորդ իշխանությունը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Դավիթ Խաչատրյանը խոսեց նաև օտարերկրյա հիմնադրամների և պետության անվտանգության համար ռիսկային կառույցների ու աղանդների գործունեությունը Հայաստանում օրենսդրորեն արգելելու անհրաժեշտության մասին, և պետք է լինի ազգային իշխանությունների առաջնահերթություններից։ Իսկ փոխարենը պետք է ստեղծվեն ազգային ինստիտուտներ։

Ի՞նչ կարևոր առաքելություն ունի մտավորականը հասարակական և քաղաքական կյանքում, ինչո՞ւ երկրի համար օրհասական այս օրերին չի լսվում մտավորականի ձայնը։ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ թերևս վերջին տասը տարիների ընթացքում մտավորականի դերը նվաստացվել է, և նա ակամա դուրս է մղվել հանրության կյանքից, չի ընկալվում որպես առաջնորդ ու հավաքական մտածելակերպ ձևավորող։

Մանրամասները՝ տեսանյութում