Ադրբեջանի ՊՆ-ը երեկ հերքել էր, այսօր հայտարարում է՝ հայկական կողմը կրակոցներ է արձակել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբրև Հայաստանի տարածքից Քարվաճառի և Գետաբեկի դիրքերի ուղղությամբ մայիսի 24-26-ը պարբերար կրակոցներ են արձակվել։

Մինչդեռ երեկ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբրև Հայաստանի հետ սահմանին կրակոցներ չեն եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։

Սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։