Սահմանախախտ ադրբեջանցիներին գերի չվերցնելով՝ նիկոլը հրաժարվում է հայ գերիներից…

Արդեն տևական ժամանակ է, ինչ ադրբեջանցի զինծառայողները հատել են ՀՀ պետական սահմանը՝ համառորեն հրաժարվելով լքել Հայաստանի տարածքը։

Մահվան մայրամուտին գտնվող գործող իշխանությունը, թշնամուն գերի վերցնելու և հետագայում Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ փոխանակելու փոխարեն, «չորեքթաթ» դիրքով խնդրում է թշնամուն լքել յուր «սուվերեն» տարածքը։

«Խաղաղասեր» թշնամին, տեսնելով՝ Հայաստանի խարան հանդիսացող գործող իշխանությունների անողնաշար կեցվածքը, այսօր արդեն համարձակվեց կրակ բացել մեր իսկ հողում՝ մահացու վիրավորելով հայ զինծառայողին։

Այսքանից հետո էլ հայկական կողմը գերի չի վերցնում թշնամուն, ինչը մեղմ ասած ֆանտաստիկայի ժանրից է։

Ընդամենը մեկ տարի առաջ ամենահոռետես հայն անգամ չէր կարող պատկերացնել երկրում տիրող ներկայիս քաոսը։

Վստահ եմ հայը գիտակցում է, որ գործող ռեժիմի օգտին յուրաքանչյուր քվեն հավասարազոր է մեկ մետր ադրբեջանական զոհերի առաջխաղացմանը։

Հ.Գ. Փաստացի, ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցիներին չկալանավորելով՝ նիկոլը լեգիտիմացնում է հայ ռազմագերիների՝ ալիևից «շնորհված» ռազմական հանցագործի կարգավիճակը։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից