Սիրիայում ընտրական տեղամասում պայթյուն է որոտացել

Սիրիայում, որտեղ այսօր ընթանում են նախագահական ընտրությունները, պայթյուն է որոտացել։  «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Դերաա քաղաքում։

«Պայթյունը տեղի է ունեցել Դերաայում ՝ Հոկտեմբերի 16-ի հրապարակում»,- նշել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը:

Նա նշել է, որ «պայթյունը տեղի է ունեցել տեղամասի մոտ», այլ մանրամասներ չեն հաղորդվում։

2021 թվականի ընտրություններում Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար հավակնում են գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, «Սոցիալիստական միություն» կուսակցության նախկին պատգամավոր Աբդուլահ Սալում Աբդուլահը և հայրենասիրական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մուրայը:

Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ.: