Մեկնարկել է Արա Այվազյանի և Մոհամադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։

Հիշեցնենք, որ Բաքվից Երևան է այցելել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ը։