Ինչո՞ւ են կրակում սահմաններին

Ինչո՞ւ են կրակում սահմաններին.

Ցավոք ադրբեջանական ստահակները շարունակում են մեր երկրի սահմանները պահել լարվածության մեջ: Դա անում են լկտիաբար, հաշվի չառնելով միջազգային ոչ մի նորմ և պահանջ:

Ադրբեջանական հանցագործություններին նպաստում են նաև մեր կապիտուլյանտները՝ իրենց անկարողությամբ և անպատասխանատու գործողություններով:

Ադրբեջանը կրկին սադրում է, որովհետև գիտի, որ քիչ ժամանակ է մնացել մինչև ընտրությունները, մինչև նիկոլիզմի ավարտը:

Հիմա կապիտուլյանտը կամ պետք է երկիրը պատրաստի նոր ռազմական բախումների, կամ պետք է շատ արագ, իր այս այս կիսատ-պռատ խորհրդարանով ձևավորի նոր կառավարություն, նոր վարչապետով և հնարավորություն տա, որպեսզի ժամանակավոր կառավարությունը դուրս բերի երկիրն այս սողացող, արյունաքամվող քայքայումից:

Մինչև ընտրություններ և մինչև հաջորդ կառավարության ձևավորումը, շուրջ երկու ամիս ժամանակ կա, իսկ այդ ընթացքում Հայաստանի արևելյան և հարավային սահմաններից ոչինչ չի մնա:

 

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից։