Սիսիանի համայնքապետարանի տղամարդիկ կամավորագրվել են և բարձրացել դիրքեր. մամուլի խոսնակ

Սիսիանի համայնքի ղեկավարը և համայնքապետարանի տղամարդ աշխատակիցները կամավորագրվել են և բարձրացել դիրքեր։ Այս մասին 24News-ին հայտնել է Սիսիանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Անի Սիմոնյանը։

«Մենք նույնպես տիրող իրավիճակի մասին տեղեկացել ենք մամուլից, այլ տեղեկության չեն տիրապետում»,-ասել է խոսնակն անդրադառնալով Սիսիանում տիրող իրավիճակին։

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, ՊՆ հերքել է։