Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ապագայի տեսլականը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Անդրադարձ է կատարվել․

1․ՀՀ մարդու իրավունքերի առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի մոտ 2003 թ․ՄԱԿ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի արտահայտած մտքին, ըստ որի առաջ է տարվել այն թեզը, թե ինչո՞ւ են հայերը այդքան խոսում Ցեղասպանության մասին, քանզի կանխատեսվում է, որ 2050 թ․ նրանք լինելու են Թուրքիայի կազմում։ Անդրադառնալով այդ հուշերին՝ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ այսօր այս իշխանությունները հստակ վերոնշյալ քաղաքականությունն են առաջ տանում, իսկ առաջիկա ընտրություններում ովքեր կընտրեն գործող իշխանություններին, նույնն է, որ ընտրեն թուրք-ադրբեջանական պրոպագանդիստներին։

2․Արցախի նշանակությանը Հայաստանի և հայության համար, Արցախյան հիմնախնդրի մասին իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությանը և ժամանակին այն ներկայացնելու թերացմանը

3․Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարի մասին խոսելիս Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ երբ խոսվում է Արցախի անվտանգության, Հայաստանի անվտանգության մասին առանձին-առանձին, ճիշտ քաղաքականություն չէ, պետք է խոսել միասնական անվտանգության մասին, ուստի չկա առանձին Արցախ, Հայաստան, Սփյուռք, կա միասնական Հայաստան, մեկ հայրենիք։

Մանրամասները՝ տեսանյութում