2021 թ․ սկիզբ. Նիկոլի կառավարման տնտեսական և սոցիալական աղետալի պատկերը թվերով

Ինչպես և սպասվում էր, դավաճան Նիկոլի պատճառով կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանը չի կարող ուղղել մեջքը…

2021-ի տնտեսական և սոցիալական ոլորտի ցուցանիշներն աղետալի են և որևէ լավատեսության առիթ չկա, քանի որ մեր երկիրը շարունակում է ղեկավարել Հայաստանի պարտության ակտը ստորագրած դավաճանն իր ապիկար թիմով…

Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի, առաջին եռամսյակի տվյալների համաձայն մեր ՀՆԱ-ն 2020-ի նույն ժամանակհատվածի համեմատ նվազել է 3,3 տոկոսով…

Մինչ մեր ՀՆԱ-ն բացասական է, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ինչ-որ «աննախադեպ» թվերից է խոսում, հրճվում ու ուրախանում է, իսկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնողը լրագրողներին հայտարարում է, որ մեր այս տարվա ՀՆԱ-ն երկնիշ թվով է բարձրանալու, որը բացահայտ մանիպուլյացիա և կեղծիք է,քանի որ որևէ նախադրյալ չկա, բայց կան բազմաթիվ բացասական երևույթներ, որի պատճառով էլ մեր ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակրջանի համեմատ բացասական սալդո է արձանագրել…

Ընդդիմադիր Նիկոլը, ով նախկինների օրոք օտարերկրյա վարկեր վերցնելու համար հիստերիաներ էր սարքում ու ճղճղում էր, թե իշխանությունները պարտքեր են վերցնում և թողնում են գալիք սերունդների վրա, հիմա մեծ հաճույքով միլիարդավոր դոլարների պարտքեր է վերցնում և, ըստ քայլիստ երեսփոխան Բաբկեն Թունյանի, դրանով վճարում աշխատավարձները և թոշակները…

Այսպես, 2021 -ի չորս ամիսներին Հայաստանի պետական պարտքը աճել է 804 միլիոն դոլարով և կազմել 8,7 միլիարդ դոլար… Հիշեցնեմ, որ 2018-ին, երբ Նիկոլը դարձավ վարչապետ, Հայաստանի պարտքը կազմել է 6,7 միլիարդ դոլար… Ստացվում է, երեք տարում դավաճան Նիկոլի օրոք մեր պետական պարտքը աճել է 2 միլիարդ դոլարով՝ տարեկան՝666 միլիոն 666 հազար 666 դոլարով…

Որպեսզի պատկերացնեք Նիկոլի պարտքասիրության չափը,  մի փաստ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանի իշխանությունները վերցրել են՝ միջին տարեկան շուրջ 100 մլն դոլարի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 125 մլն դոլարի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ 490 մլն դոլարի վարկ…

Աղետալի են նաև արտագաղթի թվերը. 2021 թ-ի 4 ամսում Հայաստանը լքածների թիվը 76 677-ով ավել է եկածներից… Մարդիկ հազարավոր դոլարներ են ծախսում Հյաստանն ընտանիքներով լքելու համար ու այդ միտումն ավելի մեծ չափեր է ընդունում…

Ի դեպ, Արցախի ՀՆԱ-ն նվազել է 22,4 տոկոսով…

Ու այսքանից հետո, երբ ՀՆԱ-ն նվազում է, պետական պարտքը աճում է, արտագաղթը հասել է սարսափելի չափերի, լուծված չեն նախապատերազմյան և հետպատերազմյան բազմաթիվ սոցիալական խնդիրներ դավաճան Նիկոլն ու իր թայֆան «ժողովրդին» կերակրում են կեղծիքով, մանիպուլյացիաներով և անհիմն լավատեսությամբ, որի հետևանքները Հայաստանի համար շատ ծանր են լինելու…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից