Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները

Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները, որոնք նախկինում փակվել էին կորոնավիրուսային համաճարակի պատճառով, հայտարարել է հիվանդության դեմ պայքարի համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն:

Սահմանի հատումը հնարավոր կլինի պատվաստումների ապացույցով և բացասական ՊՇՌ թեստով կամ միայն բացասական ՊՇՌ թեստով, որն արվել է վերջին 72 ժամվա ընթացքում: