Ժողովուրդ, հենց հիմա, սահմանին, սարերի վրա տղերք կան կանգնած, որոնց արգելել են կրակել, ստիպված դանակներով ու բահերով են կռիվ տալիս

Հետաքրքիր ժողովուրդ եք…

Թուրքը գալիս է սահմանն անցնում, դրոշը տնկում, դիրքավորվում մեր երկրում, իսկ բոլուկը (էդ թվում՝ կրթված առանձնյակներից կազմված) գրում է «lkti sut e, isk ur e dzyune?»…

…Երևանում կայծակ է լինում, բոլուկը ոգևորվում է՝ թե երկինքը նշան է ցույց տալիս…

Ժողովուրդ, հենց հիմա, սահմանին, սարերի վրա տղերք կան կանգնած, որոնց արգելել են կրակել, ստիպված դանակներով ու բահերով են կռիվ տալիս՝ սահմանի ամեն մի մետրի համար, ու հա, էդ կայծակին ու անձրևին՝ առանց վրան ու անձրևանոց են, որովհետև ով-որ պիտի զբաղվեր ապահովմամբ՝ հպարտ իդիոտի պասպորտ տպելով է զբաղված։

Իշխանությունը զավթած թուրքական գործակալները երկիրը թշնամուն հանձնելը մանր մանր գցում են ժողովրդի ջեբը՝ ասելով, թե սահման ու հող պահելը իշխանության գործը չի, այլ ժողովրդի…

Սենց էլ էշ վիճա՞կ, այ մարդ…

Խելքի եկեք, էն ժամանակ ասում էին, թե լապատկեքով են կռվել զինվորները, հիմա սկի էդ լապատկան չեն տալիս…

Բայց դրա փոխարեն ֆեյսբուքում լիքը կորմ են լցնում ոչխարների համար, իսկ ոչխարի պակաս չկա՝ որոճում են իրենց համար արտադրված ինֆորմացիոն կոմբիկերը…

Հ.Գ.

Պատերազմի ընթացքում միլիարդների ապրանք է փոխանցվել, էսօր դիրքապահը առանց համապատասխան սարքավորումների ու նյութատեխնիկական ապահովման կանգնում է թշնամու դիմաց։ Իսկ Հայաստանի ողջ տարածքով 44 օրյա պատերազմից մի քանի ամիս անց զինվորական պարագաների բազմաթիվ խանութներ են բացվել…

 

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից։